Հայկական ռադիո 100․համերգներ Սյունիքում — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայկական ռադիոյի հիմնադրման 100 ամյակի շրջանակում նախատեսված հաջորդ համերգները տեղի կունենան Սյունիքի մարզում։

Հունիսի 13-ին, ժ 17։00-ին Մեղրիի մշակույթի տանը։

Հունիսի 14-ին, ժ. 18։00-ին Սիսիանի մշակույթի կենտրոնում։

Հանրային ռադիոյի Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը գալիս է Սյունիք ջերմացնելու և մեկ տանիքի տակ միավորելու ռադիոլսողներին և երաժշտասերներին։

Կհնչեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների տարբեր ստեղծագործություններ, կերգեն Լուսինե Կչոզյանը, Տիգրան Կարապետյանը, Նաիրա Մանուչարյանը և Արման Վարդանյանը։

Leave a Comment