Իսրայելի՝ Լիբանանին հասցրած հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, հայտնում է Euronews-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Մարվանիեից և Տիրից հարվածների մասին հաղորդումներ են ստացվել Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունից հետո։
«Իսրայելական թշնամու ռեյդի հետևանքով Տիր քաղաքում՝ Կարմիր խաչի կենտրոնի մոտ, զոհվել է 5 մարդ, 8-ը վիրավորվել են, որոնցից չորսը Կարմիր խաչի բուժաշխատողներ են»,- ասված է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Իսրայելական հարվածների հետևանքով վնասվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության սրման սկզբից ի վեր Լիբանանում ընդհանուր առմամբ զոհվել է շուրջ 3637 մարդ, 11 188-ը վիրավորվել են։
Հունիսի 7-ի երեկոյան Իրանը հրթիռակոծել էր Իսրայելի հյուսիսային շրջանները։ Իսրայելական բանակը հայտարարել էր, որ դրանք բոլորը որսացել է։ Նույն օրն ավելի վաղ Իսրայելը Բեյրութի արվարձանում հարված էր հասցրել «Հըզբոլլահի» օբյեկտին։ Ավելի ուշ Իրանն ու Իսրայելը հայտարարել են հարվածների դադարեցման մասին, սակայն սպառնացել են վերսկսել ռազմական գործողությունները հրադադարի խախտման դեպքում։
Իրանն ու Իսրայելը հայտարարել են հարվածների դադարեցման մասին, սակայն սպառնացել են վերսկսել ռազմական գործողությունները հրադադարի խախտման դեպքում։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարի պայմանավորվածության մասին։ Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։
