Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում համաձայնագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել որ Վաշինգտոնը և Թեհրանը կարող են համաձայնության գալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

«Մենք այժմ բանակցություններ ենք վարում, և նրանք (Իրանը) ցանկանում են շատ լավ համաձայնագիր. նրանք պատրաստ են մեզ ամեն ինչ տալ։ Նրանք պատրաստ են հրաժարվել իրենց միջուկային զենքից», – ասել է ամերիկացի առաջնորդը Հարավային Կարոլինայի հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմին աջակցելու համար կազմակերպված հեռաժողովի ժամանակ։

«Կարծում եմ՝ մենք հաղթում ենք, բայց մեզ անհրաժեշտ է հաղթել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Դա կլինի լիակատար հաղթանակ, դա տեղի կունենա շատ շուտով, և նավթի գները անմիջապես կընկնեն», – հավելել է նա։

Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումը, որ ԱՄՆ-ը և Իրանը մոտ են հակամարտության կարգավորման համաձայնագրի հասնելուն։

Leave a Comment