Գործընթացները շատ արագ են ընթանալու՝ մինչև այս տարվա վերջ – Նորություններ 09.06.2026

Կարևոր հարցերի ընդունման համար այդ մի քանի պակասող ձայնը ՔՊ-ն կճարի, չկասկածեք։ Կլինի դա անկլավների հարցը, թե այսպես կոչված խաղաղության համաձայնագրի վավերացումը։

Գործընթացները շատ արագ են ընթանալու՝ մինչև այս տարվա վերջ։

Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ժողովուրդ ջան, ինձ ընտրեք, որ Կաթողիկոսին հանեմ, ինձ ընտրեք, որ Սահմանադրության նախաբանից վերացնեմ Անկախության հռչակագրին հղումը, որ Քոչարյանին, Կարապետյանին ու Ծառուկյանին նստացնեմ։ Եվ նա ֆիքսելու է, որ այս ամենի համար մանդատը ժողովուրդն իրեն տվել է։

Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է…

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան

Leave a Comment