Քոչարեան. «Մենք Վիճարկելու Ենք Ընտրութիւնների Արդիւնքները»

Երէկ յետմիջօրէին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոպերթ Քոչարեան հանդէս եկաւ հետեւեալ յայտարարութեամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տուած վստահութեան իւրաքանչիւր քուէի համար:

Այս ընտրութիւններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալութիւնների, վարչական միջոցների աննախադէպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում:

Մենք վիճարկելու ենք ընտրութիւնների արդիւնքները: Այս պահին հետագայ անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ:

Առաջիկայ անելիքների վերաբերեալ մօտեցումները կը ներկայացնենք այդ քննարկումների աւարտից յետոյ:

Մի բան յստակ է` չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը»:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԱՌԱՋՆՈՐԴ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ
ՌՈՊԵՐԹ ՔՈՉԱՐԵԱՆ

8 յունիս 2026

Leave a Comment