Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջիկայում հնարավոր են շոշափելի արդյունքներ։Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ խոսել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Իմ ակնկալիքը և կարծիքն այն է, որ շատ մոտ ապագայում մենք ինչ-որ փուլում շոշափելի առաջընթաց կունենանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով»,-նշել է նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ կարգավորման գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին։
«Ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում, ըստ էության, ամբողջական կարգավորում կունենանք»,-հայտարարել է նա։