
Ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն: Այս մասին հայտարարեց կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի լույս 8-ի գիշերը կայացած ասուլիսի ժամանակ:
«Ուզում եմ ընդգծել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն», – ասաց Փաշինյանը: