
«Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն, քիչ առաջ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին ընտրություններին։ 2021-ի համեմատ ստացանք ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը»,-նշել է նա։
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա հայտարարում հաղթանակի մասին, երբ ԿԸՀ-ն դեռ չի հաշվել ընտրությունների արդյունքները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նա ստացել է այդ տվյալները ընտրատեղամասերում իր վստահված անձանցից։