Ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 դիմում է մուտքագրվել դատարան


Հասարակություն


Դատական դեպարտամենտը ներկայացրել է ՀՀ ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված՝ ժամը 14:00-ի դրությամբ դատարան մուտքագրված գործերի քանակը.


Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:



Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 7 դատական գործ:


Leave a Comment