Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավի համար Իրանը միջինը գանձում է 1,5-ից 2 միլիոն դոլար

Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավի համար Իրանը միջինը գանձում է 1,5-ից 2 միլիոն դոլարԻրանը Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավի համար միջինը գանձում է 1,5-ից 2 միլիոն դոլար, «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի բյուջեի և պլանավորման հանձնաժողովի անդամ Մոհսեն Զանգանեն։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ այդ միջոցները փոխանցվում են պետական ​​գանձարան՝ համաձայն բյուջետային օրենսդրության, և այնուհետև օգտագործվում են նախատեսված ծախսերը ֆինանսավորելու համար։
Վճարումների մի մասը կատարվել է ոչ թե կանխիկ, այլ Tether-ի միջոցով՝ ԱՄՆ դոլարին կապված կրիպտոարժույթով, կամ բարտերային գործարքների միջոցով։

Leave a Comment