3 ձերբակալված Գյումրիում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի շրջափակումից հետո – Նորություններ 07.06.2026

Գյումրիում դիմակավորված անձինք արգելափակել են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի մուտքը։ Այս մասին առաջինը հայտնել էր քաղաքական ուժի մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։

Ավելի ուշ ՆԳ նախարարի օգնական Արթուր Խուդինյանը լրագրողներին հաստատել է, որ գրասենյակում իրականացված գործողությունների արդյունքում 3 անձ է ձերբակալվել։ Թե ինչի հետ են կապված ձերբակալությունները, պաշտոնյան չի հստակեցրել։ Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Leave a Comment