ArmLur.am-ը բացահայտեց, որ Գեղարքունիքի մարզի երկու ընտրատեղամասերում քվեարկությունը կանգ է առել:
Ըստ Կենտրանական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հղումների, Գեղարքունիք Վարդենիս Վարդենիս 21 Ավագ դպրոց, Հ.Արզոյան փ.16-ում տեղակայված թիվ 21/54 ընտրական տեղամասում և Գեղարքունիք Ակունք 21 Հանրակրթական դպրոց, Բարեկամության փ.1 նրբ.2 21/56 ընտրական տեղամասում կահավորանքը դրված է, ընտրության ընթացքին պատրաստ, սակայն մարդիկ չկան:
ArmLur.am-ը արձանագրեց, որ մոտ 9 րոպե դատարկություն էր ընտրական երկու տեղամասային կենտրոններում: Թերևս ԿԸՀ-ն պետք է պարզաբանի՝ ինչ է կատարվում այս տեղամասերում և ինչու էր քվեարկությունը դադարեցված:
Մանրամասները՝ տեսանյութում․