Մենք շարժվում ենք այն ուղղությամբ, որ Հայաստանում լինի հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իշխանությունների այն մեղադրանքներին, թե նրանք իբր «Պուտինի կողմնակից ուժ են, Ռուսաստանի մարիոնետներ» թեմային։

«Նման ձևակերպում առաջին անգամ ենք լսում։ Մենք բազմիցս ասել ենք, որ Սամվել Կարապետյանին պատկանում է եվրոպական անձնագիր, հայկական անձնագիր և Ռուսաստանի Դաշնության անձնագիր։ Այս պատճառով շատ հարցեր առաջացան, բայց նա սկսել է օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը։ Նա բիզնեսմեն է, որը ներդրումներ է կատարում ԱՄԷ-ում, Եվրոպական միությունում և, մասնավորապես, Հայաստանի հարակից երկրներում։ Այս առումով ներհայաստանյան ասպարեզում հարցն այլ կերպ չի դրված։ Ժողովուրդն արդեն ամեն ինչ հասկացել է, և մենք հիմա շարժվում ենք այն ուղղությամբ, որ Հայաստանում լինի հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ծրագրավորված հարկային և տնտեսական քաղաքականություն», — ասել է նա։

Ըստ նրա՝ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի արտահանումը, օրինակ, Ֆրանսիա նվազել է 20%-ով, իսկ առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ բազմապատկվել է։

«Այս կառավարությունը տնտեսական հարաբերություններ չի բազմազանացրել այլ երկրների հետ։ Երբ նրանք եկել են իշխանության, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմում էր 25%, հիմա մոտավորապես 65%-ն է։ Մենք առաջարկում ենք նախ բազմազանեցնել տնտեսական հարաբերությունները արևմտյան գործընկերների և Մերձավոր Արևելքի երկրների հետ։ Այս կառավարությունը ոչինչ չի արել, բացի մարքեթինգային հայտարարություններից», — եզրափակել է նա։

Leave a Comment