ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել։ Վաղ առավոտից նաև այլ բնակիչներից են բողոքներ ստացվում, որոնք հայտնում են, որ իրենց հասցեներում ևս գրանցված են անծանոթ մարդիկ։ News.5tv.am-ի հետ զրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը
«Նախագահ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անունով անձ չկա, և նա որևէ կերպ չէր կարող գրանցված լինել այդ հասցեում։ Բնակության վայրում գրանցում կատարելու համար անհրաժեշտ է սեփականատիրոջ համաձայնությունը, և սա հերթական ապացույցն է այն արատավոր գործելակերպի, որով իշխանությունները զանգվածաբար օտար անձանց գրանցում են ուրիշների հասցեներում։ Բանն արդեն հասել է նրան, որ արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում», – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը