Քվեարկեցի հանուն հանրապետության, հանուն ընդդիմափոխության․ Արման Բաբաջանյան

Վարչապետի թեկանածու Արման Բաբաջանյանը քաղաքացիական պարտքը կատարել է Շենգավիթ վարչական շրջանի 8/09 ընտրատեղամասում:

Քվեարկությունից հետո հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ քաղաքական, տնտեսական, կրթական, սոցիալական և դատաիրավական համակարգերում։ Ըստ թեկնածուի՝ երկրի զարգացման համար լեգիտիմ իշխանությունից բացի խիստ կարևոր է նաև ուժեղ ընդդիմության առկայությունը, որը կապահովի կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Նա նշել է, որ իր քվեն տվել է հանուն ուժեղ հակակշիռների, քաղաքական դաշտի վերափոխման և այնպիսի կայուն միջավայրի, որտեղ պետության գոյությունը չի վտանգվի։

Leave a Comment