Քվեարկել եմ «խելագար Հայաստանը» «խելամիտ Հայաստանով» փոխարինելու համար․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց հաջողվել է հանրությանը հասցնել այս ընտրությունների ճակատագրական նշանակությունը։ Նա նշել է, որ իր քվեն տվել է «խելագար Հայաստանը» «խելամիտ Հայաստանով» փոխարինելու օգտին։

Զուրաբյանի խոսքով՝ ինքը քվեարկել է այնպիսի ապագայի համար, որտեղ գերտերությունները Հայաստանը չեն վերածի ավերակների ու ռազմադաշտի, այլ կմրցակցեն բացառապես ներդրումներով։ Նրա տեսլականով՝ երկիրը պետք է դառնա տեխնոլոգիական հանգրվան, ինչը հնարավորություն կտա արմատախիլ անել աղքատությունը։

Զուրաբյանը նշել է, որ ընտրությունների օրը զանգվածային ձերբակալություններ իրականացնելով՝ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է նետում ժողովրդավարությանը և փորձում է բռնապետության դուռ բացել, ինչը հայ ժողովուրդը չպետք է թույլ տա։

Leave a Comment