Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայացավ Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը։ Լարված պայքարում անցած խաղում հաղթողը չորոշվեց. գրանցվեց 1:1 հաշիվը։
Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին, իսկ հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո: 50-րդ րոպեին հյուրերը կարողացան առաջ անցնել հաշվի մեջ. աչքի ընկավ Գրոզնիի «Ախմատը» ներկայացնող 23-ամյա հարձակվող Մաքսիմ Սամորոդովը։
Երկրորդ կեսի մեկնարկին` արագ հակագրոհներից մեկի ժամանակ, Ղազախստանի հավաքականը բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մաքսիմ Սոմորոդովը: Հայաստանի հավաքականից ընդամենը մի քանի րոպե պահանջվեց` հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Հեռահար ու շեշտակի հարվածով աչքի ընկավ ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը:Հայաստան-Ղազախստան` 1:1:Հայաստանի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին` մրցելով Մոլդովայի հետ: