Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ղազախստանի դեմ – armeniatoday.am

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ղազախստանի դեմ ընկերական խաղում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ 50-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Մաքսիմ Սամորոդովը։ 3 րոպե անց Հայաստանի ընտրանու պատասխան գոլը հեռահար հարվածով խփել է Էդուարդ Սպերցյանը։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 9-ին, մրցակիցը Մոլդովան է։

Leave a Comment