ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարելով հունիսի 5 -ին, ժամը 22:00-ին գումարեց արտահերթ նիստ, հունիսի 6-ին հրապարակեց որոշումը` մերժելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ընթերցել է հանձնաժողովի որոշումը, համաձայն որի` դիմումատուի փաստարկներում չկա որևիցե հիմք կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար։Հիշեցնենք,որ «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։ 

Leave a Comment