
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը անվավեր ճանաչելու հարցով «Հանրապետություն» կուսակցությունը դիմումը:
«Հանրապետությունը» դիմումում երկու հարց է ներկայացրել՝ գրանցումն անվավեր ճանաչելու, եթե՝ ոչ, նույն պահանջով դատարան դիմելու:
«Ազատությանը» հետ զրույցում Արամ Սարգսյանի թիմակից, պատգամավորի թեկնածու Գրիգոր Առաքելյանն ասաց, որ ըստ իրենց՝ այս ընթացքում բազմաթիվ հիմնավոր բացահայտումներ են եղել, որպեսզի «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչվի: Առաքելյանը՝ շեշտեց, որ իրենց դիմումը վերաբերում է միայն «Ուժեղ Հայաստանին»:
Կուսակցության կամ դաշինքի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առնվազն 5 անդամի որոշմամբ, եթե գրանցումից հետո հայտնի դառնա, որ կուսակցության փաստաթղթերը կեղծված են: Ընտրական օրենսգրքում նկարագրվում է, թե «կեղծվածը» ինչ է նշանակում. նշված է մեկ օրինակ՝ կուսակցության համագումարի կամ ղեկավար մարմնի ոչ իրավազորության կամ անհրաժեշտ որոշումներ չընդունելու հիմքը, բայց միայն, եթե դա հաստատվել է դատական ակտով:
«Հանրապետությունը» ԿԸՀ ներկայացրեց դիմումը ուղիղ եթերում վարչապետի հորդորից մի քանի ժամ անց: