Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ներում է շնորհել 2000 բանտարկյալի՝ մուսուլմանական Իդ-ի-Ղադիր տոնի կապակցությամբ, հայտնում է Խամենեիի մամուլի ծառայությունը։
Ուրբաթ օրը Իրանը նշում է Իդ-ե-Ղադիրը՝ շիա մուսուլմանների համար կարևոր տոն։
«Գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին, Իդ-ի Ղադիրի կապակցությամբ, բավարարել է դատական համակարգի ղեկավարի խնդրանքը՝ ներում շնորհելու կամ մեղմացնելու 2000 դատապարտյալների դատավճիռները», – ասվում է Խամենեիի մամուլի ծառայության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։