Գագիկ Բեգլարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Հետքին» հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Այսօր ավելի վաղ Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել էր։ Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment