ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքն ավելացել է ավելի քան 1,5 անգամ՝ ըստ Transfermarkt-ի վերջին թարմացումների:
Եթե մինչ այս վրացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում էր 90 միլիոն եվրո, ապա այժմ այն կազմում է 140 միլիոն եվրո։ Այս աճի շնորհիվ Կվարացխելիան ներառվել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակում։
Վերջերս Կվարացխելիան ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։
Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակը.
1.Լամին Յամալ («Բարսելոնա») — 200 մլն եվրո
2.Էռլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») — 200 մլն եվրո
3.Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») — 200 մլն եվրո
4.Պեդրի («Բարսելոնա») — 150 մլն եվրո
5.Մայքլ Օլիսե («Բավարիա») — 150 մլն եվրո
6.Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») — 150 մլն եվրո
7.Ժոաու Նևեշ (ՊՍԺ) — 140 մլն եվրո
8.Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ») — 140 մլն եվրո
9.Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ) — 140 մլն եվրո
10.Վիտինյա (ՊՍԺ) — 140 մլն եվրո։