ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն:
Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ:
«Գ.Բ-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,– Auroranews.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը (Չոռնի Գագոն)։