Եվրամիությունը պատրաստում է 50 միլիոն եվրոյի տնտեսական աջակցության փաթեթ Հայաստանի համար, այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշ առևտրային սահմանափակումներ կիրառեց Հայաստանի նկատմամբ, հինգշաբթի օրը հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հայտնում է Reuters-ը:
«Այսօր ես խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված սահմանափակումների մասին։ Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է», – ասել է ֆոն դեր Լեյենը։
Նա հավելել է.
«Երկարաձգելով հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները՝ Մոսկվան տնտեսական հարաբերությունները զենք է օգտագործում քաղաքական ճնշման համար։ Մենք այս ձեռնարկը շատ լավ գիտենք։ Ահա թե ինչու Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք ԵՄ աջակցության փաթեթ»։