Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիներից լավագույնն առայժմ Պոլինա Կոբակն է․ ԵԱ

Բաթումի քաղաքում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, ով վաստակել է 5 միավոր:

Կանանց գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 4.5-ական միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը՝ 4 միավոր:

7-րդ խաղափուլից հետո առաջատարներն են ուկրաինացի Անաստասիա Հնատիշինը, վրացի Մերի Արաբիձեն և իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիեռեսը, ովքեր ունեն 6 միավոր:

Leave a Comment