Միացյալ Նահանգները կցանկանար պահպանել հարաբերությունները Հայաստանի հետ տնտեսական պատճառներով և չի ստիպում նրան «չբարեկամանալ» այլ երկրների հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք այստեղ չենք Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու համար։ Մենք նրանց չենք խնդրում չընկերանալ այլ երկրների հետ», – երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատում ունեցած ելույթում ասել է Ռուբիոն։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը «գոհ չէ» Վաշինգտոնի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացումից։
Նա նշել է, որ Վաշինգտոնին հաջողվել է վերականգնել հարաբերությունները Երևանի հետ և «ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները բոլոր ոլորտներում»։