«Եթե» չկա, մենք հաղթելու ենք»,

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն իրենց շանսերը հիմա էլ է 100 տոկոս գնահատում: Այդ մասին ռուսաստանցի մեծահարուստ գործարարը հայտարարեց այսօր՝ դատարանի մոտ ճեպազրույցում պատասխանելով «Ազատության» հարցին: Միաժամանակ, նա ընդգծեց. – «Չէ, 100 տոկոս չենք հավաքում»:

Հարցին՝ կհեռանա՞ արդյոք քաղաքականությունից, եթե չանցնեն խորհրդարան, Կարապետյանը հակադարձեց. – «Այդ «եթե»-ն չկա, մենք հաղթելու ենք, ինչի՞ համար եք ուզում անպայման ինձ սխալ ուղղության վրա դնեք»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից ընտրություններից առաջ Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ ռուսաստանցի գործարարը պնդեց. – «Ռուսաստանի ճնշումները Նիկոլ Փաշինյանի մասին են, ես դրա հետ գործ չունեմ՝ ճնշում են, չեն ճնշում»:

Դեռ ապրիլի կեսերին էր Սամվել Կարապետյանը հայտարարել, թե իրենց շանսերը ընտրություններում գնահատում են «ուղիղ 100 տոկոս»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment