Դիվանագիտական աղբյուրը Al Jazeera-ին հայտնել է, որ Կատարի իշխանությունները միջնորդի դեր են խաղացել՝ կանխելու Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի հարվածները և ապահովելու Լիբանանում հրադադարը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կատարի պաշտոնյաները մայիսի 31-ին միացել են միջնորդական ջանքերին՝ սկսելով կապեր ամերիկյան կողմի հետ՝ հարավային Լիբանանում լարվածության թուլացմանը նպաստելու համար։ Հունիսի 1-ին՝ Բեյրութի հարավային արվարձաններին հարվածելու Իսրայելի սպառնալիքներից հետո, Դոհան վերսկսեց խորհրդակցությունները՝ նման հարձակումը կանխելու համար։
Աղբյուրը նշել է, որ Վաշինգտոնը, ի վերջո, կատարյան կողմին տեղեկացրել է, որ Լիբանանի մայրաքաղաքի ծայրամասերին հարվածելու ծրագրերը չեղարկվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցից հետո։