
Այսօր՝ հունիսի 2-ի վաղ առավոտյան, Արմավիրի մարզում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն լայնամասշտաբ խուզարկություններ են սկսել։ «Հետք»-ի աղբյուրը հայտնել է, որ իրավապահները զենք-զինամթերք են փնտրում։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լարտվամիջոցին մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ երկու տասնյակից ավելի հասցեներում Քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են իրականացնում։