Բնակարանային աջակցություն 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին․ Կառավարության նոր ծրագիրը


ՀՀ կառավարությունը 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին կաջակցի բնակարանային ապահովման հարցում։


 


Ծրագիրը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում 643 ընտանիք ունի 6 և ավելի անչափահաս երեխա։ Ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքներին և նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը։


 


Ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքը յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով կստանա 4 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար։


 


Եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրում բնակություն հաստատելուն, ապա կստանա հավելյալ 4 միլիոն դրամ, որը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով․


 


անհատական բնակելի տան կառուցման համար հողամաս ձեռք բերելու,


• գյուղատնտեսական նշանակության հողամաս ձեռք բերելու համար։


Ծրագրի իրականացման ընթացակարգը


 


Դիմումը ներկայացվում է առցանց մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը՝ նշելով անձնական տվյալները, ընտանիքի կազմը, կապի միջոցները և նախընտրելի աջակցության ձևը։


 


10 աշխատանքային օրվա ընթացքում համակարգն ավտոմատ կստուգի ներկայացված տվյալները և կհաստատի՝ դիմողը շահառու է, թե ոչ։


 


Շահառու ճանաչվելու դեպքում դիմողը կստանա էլեկտրոնային հավաստագիր, իսկ մերժման դեպքում՝ համապատասխան հիմնավորում։


 


Դիմումը կարող է մերժվել, եթե անձը՝


 


• ՀՀ քաղաքացի չէ,


• այլ բնակարանային ծրագրի շահառու է,


• գերազանցում է տարեկան 10 միլիոն դրամ եկամտի շեմը,


• չի ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիր,


• հանդիսանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել է հավաստագիր։


 


 




 

Leave a Comment