Երևանի քայլերից հետո՝ Ռուսաստանն անցել է գործողությունների․ Զախարովան՝ դեսպանին Մոսկվա կանչելու մասին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այժմ գտնվում է Մոսկվայում, դիվանագետը խորհրդակցություններ է անցկացնում: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ Կոպիրկինը կանչվել էր Ռուսաստանի մայրաքաղաք ՝ խորհրդակցությունների համար ՝ կապված ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ:

«Նա Մոսկվայում է, խորհրդակցություններ է անցկացնում», – ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Զախարովան։

Leave a Comment