Անչափ ուրախ կլինեի, եթե նա ընդմիշտ մնար Մադրիդում․ Պերեսը՝ «Ռեալ»-ի աստղի մասին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը El Pais պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ապագային և նրա պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցին, փոխանցում է armsport.am-ը:

— Վինիսիուսի պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի, բայց նա դեռ չի երկարաձգել այն։ Ի՞նչ է պատահել։

«Ժամանակ դեռ կա։ Վինին մեզ համար Չեմպիոնների լիգայի երկու գավաթ է նվաճել, և նա անչափ կապված է ակումբին։ Գիտե՞ք, թե ովքեր նրան չեն սիրում. միայն նրանք, ովքեր չեն երկրպագում «Ռեալին»»։

— Բայց մարզադաշտում որոշ մարդիկ շատ հաճախ սուլում են նրան…

«Որոշ մարդիկ պարզապես սխալվում են։ Նրանք կարդում են որոշակի թերթեր և հայտնվում մոլորության մեջ… Վինիսիուսն իսկական աստղ է, և ես անչափ ուրախ կլինեի, եթե նա ընդմիշտ մնար Մադրիդում»,- եզրափակել է Պերեսը։

Վինիսիուսը «Ռեալի» շարքերը համալրել է 2018 թվականի ամռանը՝ տեղափոխվելով բրազիլական «Ֆլամենգոյից»։ Մադրիդյան կարիերայի ընթացքում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր առմամբ 375 հանդիպում՝ դառնալով 128 գոլի և 100 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Leave a Comment