Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Վինիսիուսը ուրախություն է հայտնել թիմի կազմում Նեյմարի ներկայության կապակցությամբ՝ ընդգծելով նրա կարևոր դերը երիտասարդ սերնդի համար։
Ֆուտբոլիստի այս հայտարարությունը հաջորդել է այն լուրերին, որ 34-ամյա հարձակվողը, ով ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի կազմում՝ Աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համար, ձկնամկանի վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 2-3 շաբաթ։
Վինիսիուսը Նեյմարին անվանել է թիմի կուռքը և նշել, որ նրա հետ ամեն օր անցկացնելը հրաշալի հնարավորություն է։ Նա հավելել է, որ փորձառու հարձակվողը տասնյակ անգամ ջանքեր է գործադրել հավաքականի հետ լինելու համար և վստահություն է հայտնել, որ նրա աջակցությամբ թիմը հաջող հանդես կգա Աշխարհի առաջնությունում։
