Իրանը և Միացյալ Նահանգները պատերազմի դադարեցման հնարավոր համաձայնագրում ներառում են կետ, որը կպահանջի, որ համաձայնագիրը հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Մենք դեռ քննարկում ենք ընդհանուր դրույթները. այս 14 կետերը ենթադրում են միայն հիմնական հոդվածները, որոնց թվում է այն դրույթը, որ եթե համաձայնություն ձեռք բերվի, այն պետք է ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի տեսք, որպեսզի այն իրավական պաշտպանություն ունենա», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Թեհրանը չի հավատում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը կապահովի այս համաձայնագրի իրականացումը, քանի որ Թեհրանն արդեն իսկ ունեցել է հակառակ փորձառությունը։