Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Խնդրում եմ ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց շարունակական զարգացմամբ», – ասվում է ուղերձում։

Leave a Comment