Փարիզի ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի՝ լոնդոնյան «Արսենալի» դեմ եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Պորտուգալացի կիսապաշտպանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել միայն լրացուցիչ ժամանակում՝ 106-րդ րոպեին։ Վիտինյան եզրափակչում փայլուն վիճակագրություն է գրանցել. նրա փոխանցումների ճշգրտությունը կազմել է 97%։
Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում ՊՍԺ-ն երկու դիմակայությունների արդյունքում ծանր պայքարում առավելության էր հասել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ (6:5), իսկ Լոնդոնի «Արսենալը» պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ատլետիկոյին» (2:1):