«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտել է գործնական փուլ. Փաշինյան

Նորք-Մարաշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն մտել է գործնական իրագործման փուլ։

Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստան կատարած կարճատև այցի ընթացքում նախաստորագրվել է ԹՐԻՓՓ նախագծի համաձայնագիրը, որտեղ ամրագրված է, որ այն իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության շրջանակներում։

Փաշինյանի խոսքով՝ նախագիծը կբարձրացնի Հայաստանի միջազգային դերակատարությունը և կուժեղացնի երկրի միջազգային հարաբերությունները։

Leave a Comment