
«Համոզե՞լ ես, որ գեյերը պետք ա գնան եկեղեցում կնքեն ամուսնությունը, թե՞ համոզել ես, որ իբր թե Հայաստանը կա, թե՞ համոզել ես, որ դու արժանապատիվ ես, թե՞ համոզել ես, որ այդ տղեքը թաղում լավ տղա են»,- դիմելով Երևանի թաղամասերից մեկի բակում ակցիա անող ՔՊ-ականներին՝ ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Իրականում հարց տվեք՝ տեղյակ են, թե ինչ է իրենց օրինագիծը, ինչ է Սահմանադրությունը, ինչ ա Հայաստանի քարտեզը։ Ամոթ է, ուղղակի հնարավարություն տրվեց թաղտաբիթիներին վերև բարձրանա, մի բուռ ասֆալտ՝ ձեր արժեհամակարգը դա է»,- նշել է նա։