Իսրայելը գրավել է Լիբանանի ռազմավարական նշանակության 900-ամյա Բոֆորի ամրոցը

Իսրայելի զինուժը գրավել է հարավային Լիբանանի 900-ամյա Բոֆորի ամրոցը և կից ռազմակավարական նշանակության լեռնաշղթան:

Ռազմական գործողությունը, ըստ ՑԱՀԱԼ-ի, նպատակ ուներ վերահսկողություն սահմաննել Բոֆորի լեռնաշղթայի և Վադի ալ-Սալուկիի շրջանի նկատմամբ՝ թուլացնելով «Հեզբոլա»-ին, ինչպես նաև լեռնաշղթայի վրա Իրանի ցուցումով ստեղծված նրանց ենթակառուցվածքները։

Բոֆորի ամրոցը ռազմավարական բարձունք է, որտեղից երևում են ինչպես հարավային Լիբանանի, այնպես էլ հյուսիսային Իսրայելի զգալի հատվածներ։

Հաղորդվում է մեկ իսրայելցի զինծառայողի մահվան մասին։

Պաշտոնական Բեյրութից կամ «Հեզբոլա»-ից առայժմ չեն մեկնաբանում Իսրայելի ռազմավարական առաջխաղացումը։

Նախօրեին «Հեզբոլա»-ն հրետակոծել էր Իսրայելի հյուսիսը։ Դա ամենաուժգին հրետակոծության օրերից էր ապրիլին համաձայնեցված հրադադարից ի վեր։ Իսրայելում դպրոցներ են փակվել, այլ սահմանափակումներ մտցվել։

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածները Լիբանանում 3,371 մարդու մահվան պատճառ են դարձել։

Իսրայելն ու «Հեզբոլա»-ն հրադադարի հաստատումից ի վեր գրեթե ամեն օր միմյանց մեղադրում են հարձակումների մեջ։

Leave a Comment