Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում բախվել են 25-ամյա Արթուր Ա․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի, 31-ամյա Հմայակ Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 24-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Դավիթ Ա․-ն և Արթուր Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment