Բեսենթ. ԱՄՆ-ն կպատժի նրանց, ովքեր ցանկանում են վճար սահմանել Հորմուզի ծովով անցման համար

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կպատժի Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելու ցանկացած փորձ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Միացյալ Նահանգների կառավարությունը չի հանդուրժի Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելու որևէ փորձ», – գրել է նա X-ում։ «Մասնավորապես, Օմանը պետք է տեղյակ լինի, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ակտիվորեն կհետապնդի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելուն անմիջականորեն կամ անուղղակիորեն ներգրավված ցանկացած կողմի, և դա անել ցանկացող ցանկացած գործընկեր կենթարկվի պատժամիջոցների», – հավելել է նախարարը։

Leave a Comment