Անվտանգություն, տնտեսություն, արտահանում և էներգետիկա․ զորահանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի զարգացման նոր մոդելին՝ հիմնված դիվերսիֆիկացիայի և բազմավեկտոր համագործակցության վրա։ Նա խոսել է բանակի արդիականացման, ռազմարդյունաբերության, ԵԱՏՄ-ԵՄ հարաբերակցության, արտահանման չափանիշների և նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ բոլոր ուղղություններում առաջնահերթը Հայաստանի ինքնիշխան շահերն են։
Մանրամասները՝ ռեպորտաժում: