Եվրասիական տնտեսական միությունից չենք պատրաստվում դուրս գալ. Փաշինյան

Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, այլ մտադիր է օգտագործել կառույցում իր ներգրավվածությունն ու լծակները՝ երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակներն օգտագործել և մեր ներգրավվածությունն օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար»,- ասել է Փաշինյանը։

Leave a Comment