
Թրամփի աջակցությունը Հայաստանի գործող իշխանությանը:
Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել Հայաստանի ընտրություններին ընդառաջ։ Սա ամերիկյան քաղաքականության մեջ մինչ Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չէր։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու կամ այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցում, և նույնիսկ աջակցության դեպքում դա անում են նուրբ և անուղղակի ձևով (օրինակ՝ Օբաման կամ Բուշ կրտսերը)։
Ի տարբերություն նախկին նախագահների՝ Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր (endorse) ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի։
Ի դեպ, Թրամփը բացեիբաց ասում է այն, ինչ ես ասում էի երեկ։ Այս ամենի նպատակը, ըստ նրա ներկայացման, Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է TRIPP-ի միջոցով, ինչը Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում։