«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է նոր միջուկային էներգետիկ հզորությունների կառուցման տարբեր համակցված տարբերակներ։ Այս մասին լրագրողներին ասել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։
«2036 թվականից հետո Հայաստանում միջուկային էներգիայի շահագործման վերաբերյալ հարցը մնում է բաց։ Մենք սեղանին դրել ենք տարբեր համակցված առաջարկներ՝ փոքր հզորության ռեակտորների, մոդուլային ռեակտորների, միջին հզորության ռեակտորների և, իհարկե, բարձր հզորության, գիգավատտ դասի ռեակտորների համար», – ասել է նա։
Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» հասկանում է, որ «մեկ տասնամյակի ընթացքում, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սպառման 4-5% աճը, Հայաստանում լրացուցիչ պահանջարկը կհասնի ճիշտ 1 ԳՎտ ընդհանուր հզորության»։