ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է.
«Որքան մոտենում ենք ընտրությունների օրվան, այնքան ավելի ինտենսիվ ու կազմակերպված են դառնում ապատեղեկատվական արշավները։ Արձանագրվում է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերի, deepfake մանիպուլյացիաների և բոտային ցանցերով համակարգված տարածումների աճ։
Նման բովանդակությունը հաճախ շրջանառվում է հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների տարբերանշաններով՝ հանրային վստահությունը շահարկելու նպատակով։ Այդ համատեքստում հերթական հերքումը հրապարակել է Euronews-ը՝ արձագանքելով իր անունից տարածվող կեղծ նյութերին»:
