Լուկա Մոդրիչը մոտ է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուն

​«Միլանի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուն:
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, լեգենդար ֆուտբոլիստը հնարավոր է՝ հեռանա սպորտից 2026 թվականի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո։

​Ավելի վաղ իտալական հեղինակավոր Tuttosport պարբերականը տեղեկություն էր տարածել, որ 40-ամյա խորվաթն այլևս չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագիրը «Միլանի» հետ։

​Լուկա Մոդրիչն իր ֆուտբոլային ճանապարհին հասել է բացառիկ բարձունքների։ 2018 թվականին նա արժանացել է «Ոսկե գնդակին» և դարձել աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Իսկ Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած տարիներին նա 6 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 4 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ տիրացել Իսպանիայի գավաթին և 5-ական անգամ հաղթել Իսպանիայի ու ՈւԵՖԱ-ի սուպերգավաթներում, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնությունում։

Leave a Comment