Հունգարիայի խորհրդարանը պատգամավորների մեծամասնության ձայնով որոշում է կայացրել հետ կանչել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու նախկին մտադրությունը։
Օրինագծին կողմ է քվեարկել «Տիսա» խմբակցությունը (133 պատգամավոր), դեմ են արտահայտվել «Ֆիդես–KDNP» կոալիցիայի ներկայացուցիչները (37 պատգամավոր), իսկ 5 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։
Նախագծի նախաձեռնողը կառավարությունն է, իսկ խորհրդարան այն ներկայացրել է նորանշանակ վարչապետ Պետեր Մադյարը։
Վիկտոր Օրբանի նախկին կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր ՄՔԴ-ից դուրս գալու մտադրության մասին, և այդ գործընթացը պետք է ավարտվեր հունիսին։
Նոր կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՄՔԴ-ին անդամակցության պահպանումն անհրաժեշտ է միջազգային արդարադատության ապահովման և ծանր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար։
