Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ. Պեսկով

Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ և աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք միության գագաթնաժողովին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Եվրասիական տնտեսական ֆորումը, որին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության ( ԵԱՏՄ ) պետությունների ղեկավարները, տեղի կունենա մայիսի 28-ին Աստանայում։

«Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում։ Հայաստանը կմասնակցի աշխատանքային մակարդակով, բայց այնուամենայնիվ կմասնակցի։ Երկրի ողջ բարձրագույն ղեկավարությունը զբաղված է նախընտրական քարոզարշավով, դա հասկանալի է», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Leave a Comment